Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մարիա Զախարովա. Մոսկվան ակտիվ ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար

Մարիա Զախարովա. Մոսկվան ակտիվ ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
22.10.2020 | 22:16

Մոսկվան ակտիվ ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար՝ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությանը վերջ տալուն: Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները քննարկվել են հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ առանձին հանդիպումների ժամանակ», - ասել է նա: Զախարովան հիշեցրել է. «Ինչպես և նախկինում, մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Միջնորդների հաջորդ հանդիպումը նախատեսված է վաղը՝ Վաշինգտոնում»:

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ